Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ով է Հայաստանում որոշում կայացնողը

Ով է Հայաստանում որոշում կայացնողը
11.06.2024 | 11:14

ԱՄՆ-ի դեսպանի երեկվա ցուցադրական այցը Ազգային ժողով արվեց ցույց տալու համար, որ նա է Հայաստանում իշխանությունը և նա է Հայաստանում որոշումներ կայացնողը։

Նա է որոշում՝ կլինի՞ արդյոք Հայաստանում խորհդարանական ճգնաժամ, թե ոչ, նա է որոշում՝ կլինե՞ն արդյոք Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե ոչ, և վերջապես, նա է որոշում՝ կլինի՞ Հայաստանում իշխանափոխություն, թե ոչ։

Հենց որ այս իրականությունը բոլորը հստակ գիտակցեն՝ պայքարը շատ ավելի արդյունավետ կդառնա։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 4132

Մեկնաբանություններ